Մերկելը զգուշացրել է աշխարհում միահեծանության տարածման կապակցությամբ
Գերմանիայի կանցլերը, զգուշացնելով աշխարհում միահեծանության վտանգի տարածման կապակցությամբ հայտարարել է, որ դա մեծացնում է ընթացիկ դարում ռազմական ու առևտրական առճակատումների ու աղետների վտանգը:
«Ռոյետզ»-ի հաղորդման համաձայն Անգելա Մերկելը երկուշաբթի օրն անուղղակիորեն խոսելով ԱՄՆ-ի կառավարության քաղաքականության մասին, ասել է. «Միջազգային համաձայնություններն ու կառույցները կանգնած են թուլանալու վտանգի առաջ և սա մտահոգիչ է, քանի որ համաշխարհային ներկա բազմակողմ համակարգը անցյալ դարի համաշխարհային պատերազմներից երկրների քաղած դասերի արդյունքն է»:
«Հետզհետե վերանում է Համաշխարհային երկրորդ պատերազմը ճաշակած սերունդը: Նրանք այդ սարսափելի փորձից դասեր քաղեցին, որի համաձայն պետք է ձգտեն հաստատել բարեկամություն ու հրաժարվեն թշնամությունից»,-ընդգծել է Գերմանիայի կանցլերը:
Մերկելն անդրադառնալով ԱՄՆ-ի հետ Եվրոպայի առևտրական տարաձայնություններին, ասել է. «Ամեն դեպքում Եվրոպան ոչ թե սպառնալիքի ու բռնության, այլ Վաշինգտոնի հետ առևտրական բանակցության է ձգտում»: