Բարաք Օբաման պաշտոնական այցով ժամանել է Արգենտինա
https://parstoday.ir/hy/news/world-i9280-Բարաք_Օբաման_պաշտոնական_այցով_ժամանել_է_Արգենտինա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Արգենտինա: Télam գործակալության հաղորդմամբ՝ նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Բուենոս Այրեսի օդանավակայանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 23, 2016 08:46 Asia/Tehran
  • Բարաք Օբաման պաշտոնական այցով ժամանել է Արգենտինա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Արգենտինա: Télam գործակալության հաղորդմամբ՝ նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Բուենոս Այրեսի օդանավակայանում:

Սպիտակ տան ղեկավարի այցի պաշտոնական ծրագիրը կսկսվի այսօր առավոտյան (Երևանի ժամանակով՝ կեսօրին): Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիի հետ «Կասա Ռոսադա» նախագահական պալատում հանդիսավոր հանդիպումից և բանակցություններից հետո նա կմեկնի Բուենոս Այրեսի Մայր տաճար՝ մասնակցելու ծաղկեպսակներ դնելու արարողությանը:

Այնուհետև ԱՄՆ նախագահը կշփվի երիտասարդ արգենտինացիների հետ. Օբաման մտադիր է նրանց հետ խոսել Վաշինգտոնի ու ընդհանրապես՝ Լատինական Ամերիկայի և մասնավորապես՝ Արգենտինայի հետ հարաբերությունների մասին: Օրը կավարտվի Արգենտինայի ղեկավարի անունից հանդիսավոր ընթրիքով: