Իսպանիայի կառավարությունը հրաժարական տվեց
https://parstoday.ir/hy/news/world-i92934
Կոռուպցիոն սկանդալի պատճառով Իսպանիայի կառավարությունը հրաժարական տվեց: Ուրբաթ օրը կայացել է վարչապետի հարցապնդումը:
(last modified 2025-04-07T06:26:58+00:00 )
Հունիս 01, 2018 18:23 Asia/Tehran
  • Իսպանիայի կառավարությունը հրաժարական տվեց

Կոռուպցիոն սկանդալի պատճառով Իսպանիայի կառավարությունը հրաժարական տվեց: Ուրբաթ օրը կայացել է վարչապետի հարցապնդումը:

Վարչապետի պաշտոնում Մարիանո Ռախոյին կփոխարինի ընդդիմադիր սոցիալիստների առաջնորդ Պեդրո Սանչեսը:

Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցով խորհրդարանում այսօր տեղի ունեցած քվեարկության արդյունքում 179 պատգամավոր կողմ է քվեարկել, 169-ը՝ դեմ, մեկ պատգամավոր ձեռնպահ է մնացել: Վարչապետի պաշտոնը զբաղեցնելու համար Սանչեսին անհրաժեշտ էր 350 պատգամավորների 175 ձայնը:

Ռախոյի դեմ էին քվեարկել  «Ժողովրդական» և  նրա դաշնակից «Քաղաքացիներ» կուսակցությունների պատգամավորները: Իսկ Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության ղեկավար ՝ Պեդրո Սանչեսը վարչապետի պաշտոնին է հասել՝ Podemos ձախակողմյան, Բասկի ազգայնամետ, Կատալոնիայի ժողովրդավարական և հանրապետական, ինչպես նաև Կոմպրոմիս կուսակցությունների ձայներով:

Սոցիալիստ վարչապետն այսուհետ պատրաստ է ներկայացնել նախարարներին, որոնք երդվելու են երկրի թագավորի ներկայությամբ, ապա սկսելու են նախարարություններում իրենց աշխատանքը: