Չավուշօղլու .«Եվրոպացիները Թուրքիայի նկատմամբ երկակի դիրքորոշում ունեն»
https://parstoday.ir/hy/news/world-i93044-Չավուշօղլու_._Եվրոպացիները_Թուրքիայի_նկատմամբ_երկակի_դիրքորոշում_ունեն
Թուրքիայի ԱԳ նախարարն ասել է.«Եվրոպական երկրները ճիշտ չեն գնահատում Թուրքիայի կառավարությանն ու ժողովրդին և նրանք մեր նկատմամբ երկակի դիրքորոշում ունեն»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 03, 2018 07:26 Asia/Tehran
  • Չավուշօղլու .«Եվրոպացիները Թուրքիայի նկատմամբ երկակի դիրքորոշում ունեն»

Թուրքիայի ԱԳ նախարարն ասել է.«Եվրոպական երկրները ճիշտ չեն գնահատում Թուրքիայի կառավարությանն ու ժողովրդին և նրանք մեր նկատմամբ երկակի դիրքորոշում ունեն»:

Deutsche Welle հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Մևլութ Չավուշօղլուն ասել է.«Եվրոպացիները ժողովրդավարության մասին իրենց սեփական բնութագրումն ունեն : Նրանց ձևաչափով, այն ինչ Թուրքիան ասում է, սխալ է և այն իչն իրենք են ասում ՝ ճիշտ»:

«Եվրոպական երկրներն իրենց ժողովրդին առաջին կարգի, իսկ Թուրքիայի ժողովրդին երկրորդ կարգի են համարում: Դա ուղղակի ասելու անհրաժեշտություն չկա , քանի որ նրանց երկակի դիրքորոշումը վկայում է այդ մասին»-ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Խոսքն ուղղելով եվրոպացիներին, Չավուշօղլուն ասել է.«Դուք չեք կարող ընկալել թե ինչ է կատարվում Թուրքիայում: Հեղաշրջում կատարող Գյուլենի խմբին հովանավորելով, այսօր դուք նրանց  քաղաքական ու իրավական արտոնություններ եք տալիս»: