Ռուսաստանը պահանջել է ազատ արձակել Ուկրաինայում «Ռիա նովոստ»-ի տնօրենին
https://parstoday.ir/hy/news/world-i93126-Ռուսաստանը_պահանջել_է_ազատ_արձակել_Ուկրաինայում_Ռիա_նովոստ_ի_տնօրենին
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը կիրակի օրը մի հաղորդագրությամբ Ուկրաինայի իշխանություններին կոչ է արեկ անհապաղ ազատ արձակել Ուկրաինայում «Ռիա նովոստի» լրատվական գործակալության տնօրեն Կիրիլ Վիշինսկիին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 03, 2018 23:11 Asia/Tehran
  • Ռուսաստանը պահանջել է ազատ արձակել Ուկրաինայում «Ռիա նովոստ»-ի տնօրենին

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը կիրակի օրը մի հաղորդագրությամբ Ուկրաինայի իշխանություններին կոչ է արեկ անհապաղ ազատ արձակել Ուկրաինայում «Ռիա նովոստի» լրատվական գործակալության տնօրեն Կիրիլ Վիշինսկիին:

Համաձայն ԻՌՆԱ-ի հաղորդման, Ուկրաինայի անվտանգության ծառայությունները (SBU) մայիսի 15-ին ներխուժելով Կիևում «Ռիա նովոստի» լրատվական գործակալության գրասենյակ, Ուկրաինային դավաճանելու մեղադրանքով բերման են ենթարկել գործակալության տնօրենին:

Ուկրաինայի հարավում գտնվող Խերսոնի դատարանը մայիսի 24-ին Վիշինսկու դեմ որպես խափանման միջոց է ընդունել երկու ամսով ազատազրկումը: Նրա դեմ հարուցված գործով դատաքննությունը դեռ շարունակվում է:

Ուկրաինացի պաշտոնատարներ ԶԼՄ-ներին ասել են, որ Վիշինսկին ուկրաինական ու ռուսական  քաղաքացիություն ունի և Ղրիմի կցումը Ռուսաստանին արդարացնող հրապարակումների պատճառով բերման է ենթարկվել: Նրան Ուկրաինային դավաճանության մեղադրանք է առաջադդրվել ու նա կարող է մինչև 15 տարվա ազատազրկման դատապարտվել: