Մուսուլմանները Բրիտանիայում ահաբեկչության գլխավոր զոհեր
Բրիտանիայի ՆԳ նախարարը հաստատեց, որ այդ երկրում մուսուլմաններն ահաբեկչության դեմ պայքարի գծով գլխավոր դերակատարություն ունեն, սակայն համարվում են դրա գլխավոր զոհը:
Սաջեդ Ջավիդը Լանդոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծելով, որ մուսուլմանները Բրիտանիայում ահաբեկչության գլխավոր զոհերն են համարվում, ասաց, որ ահաբեկչության և ինտերնետի միջոցով դրա տարածման դեմ պայքարի ուղղությամբ ջանք կգործադրի:
«Ահաբեկչական հարձակումների առավել արդյունավետ դիմակայման համար ահաբեկչության դեմ պայքարի ոստիկանության ուժերի բյուջեն հավելում է կրել, այդուհանդերձ Բրիտանիայում ահաբեկչական սպառնալիքի վտանգը հասել է իր ամենաբարձր մակարդակին»,-հայտարարել է Բրիտանիայի ՆԳ նախարարը:
Սաջեդ Ջավիդն անդրադառնալով Բրիտանիայում ահաբեկչության գծով 3000 կասկածյալների գոյությանն ու 20 հազար անձանց շուրջ հետաքննություններ անցկացվելուն, հավելեց. «2017 թվականին Բրիտանիան ահաբեկչական մ քանի հարձակումների փորձն ունեցավ, որոնց միջից կարելի է առանձնացնել մայիս ամսին Մանչեստերում իրականացված հարձակումը, որը 22 զոհեր ու հարյուրավոր վիրավորներ ունեցավ»: