Գերմանացի դիվանագետները հակազդել են Բեռլինում ԱՄՆ դեսպանի դիրքորոշումներին
Գերմանիայի դիվանագետները բողոքել են Բեռլինում ԱՄՆ դեսպանի կողմից Իրանում գերմանական ընկերությունների գործունեության վերաբերյալ կատարած արտահայտություններ դեմ:
Deutsche Welle գործակալության հաղորդմամբ, Գերմանիայում ԱՄՆ-ի նոր դեսպան Ռիչարդ Գերնելի հայտարարությունն արժանացել է այդ երկրի պաշտոնյաների ու դիվանագետների խիստ հակազդեցությանը:
Վերջերս Բեռլինում ԱՄՆ-ի դեսպանը գերմանական ընկերություններին կոչ էր արել վերջ տալ Իրանի հետ համագործակցություններին:
Գերմանիայիսոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավաար Անդրեա Նալցն ասել է.«Ռիչարդ Գերնելը դիվնագիտական դասեր ստանալու կարիք ունի»:
Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախկին ղեկավար Մարտին Շուլցը նույնպես ասել է.«Բեռլինում ԱՄՆ-ի նոր դեսպանի վերաբերմունքը դիվանագետի վերաբերմունք չէ: Այդպես կարող էր վարվել գաղութատիրական ուժերին պատկանող աջակողմյան ծայրահեղական մի սպա»: