Ցույցեր Փարիզում՝ Նեթանյահուի Ֆրանսիա կատարած այցի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i93258-Ցույցեր_Փարիզում_Նեթանյահուի_Ֆրանսիա_կատարած_այցի_դեմ
Հարյուրավոր ֆրանսիացիներ երեքշաբթի օրը մասնակցել են Սիոնիստական ռեժիմի վարչապետի Ֆրանսիա կատարած այցի դեմ բողոքի ցույցին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 06, 2018 02:14 Asia/Tehran
  • Ցույցեր Փարիզում՝ Նեթանյահուի Ֆրանսիա կատարած այցի դեմ

Հարյուրավոր ֆրանսիացիներ երեքշաբթի օրը մասնակցել են Սիոնիստական ռեժիմի վարչապետի Ֆրանսիա կատարած այցի դեմ բողոքի ցույցին:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, բողոքարարները ծածանելով Պաղեստինի դրոշը, Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները դատապարտող կարգախոսներ են վանկարկել:

Ֆրանսիացի ցուցարարները նաև կրել են անցած ուրբաթ օրը Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի զորայինների կողմից սպանված պաղեստինցի բուժքույր Ռազան Ալ-Նաջջարի  նկարները:

Գերմանիայի քաղաքացիները երկուշաբթի օրը հանրահավաք անցկացնելով Բեռլինում գտնվող այդ երկրի խորհրդարանի շենքի դիմաց, դատապարտել են Նեթանյահուի Գերմանիա կատարած այցը:

Գերմանիայի, Ֆրանսիայի ու Բրիտանիայի պաշտոնատարների հետ Նեթանյահուի զրույցի գլխավոր առանցքում  Իրանն է:

ԻԻՀ-ն տարածաշրջանում ամերիկյան-իսրայելյան առանցքի սադրանքներն ու քայլերը դիմակայելու հարցում հիմնական դերակատարություն ունի: