Մենբիջում ԱՄՆ-ի և Թուրքիայի ուժերի ներկայությունն օկուպացում է
Մենբիջում ԱՄՆ-ի և Թուրքիայի ուժերի ներկայության մասին Սիրիայի ԱԳ նախարարի տեղակալն ասել է.«Հարցը օկուպացում է բնութագրվում և առանց Սիրիայի կառավարության համաձայնության, երկրում արտասահմանցի ուժերի ներկայությունը բռնազավթում է համարվում»:
Իմեն Սուսանը երեքշաբթի օրը Դամասկոսում Եվրոպայի քաղաքական ու խորհրդարանական պատվիրակության հետ ունեցած հանդիպմանն ասել է.«Սիրիայի համար օտարների կողմից ընդունված ցանկացած որոշում անվավեր և անազդեցիկ է համարվում , քանի որ այդ քայլն օկուպացում է և ՄԱԿ-ի կանոնադրության ու միջազգային օրենքների բացահայտ խախտում»:
ԱՄՆ-ի և Թուրքիայի ԱԳ նախարարները երկուշաբթի օրը Վաշինգտոնում Պետքարտուղարության կենտրոնատեղիում համատեղ հաղորդագրություն են տարածել ՝ Սիրիայի Մենբիջում իրենց ներկայության ուղեքարտեզը ներկայացնելով:
Քրդերից բացի Մենբիջում են նաև ամերիկյան ուժերը: