Հակաիսրայելական ցույցեր Չիկագոյում
Հունիս 06, 2018 14:48 Asia/Tehran
ԱՄՆ Իլինոյզ նահանգի Չիկագո քաղաքի բնակիչները չորեքշաբթի օրը բողոքի ցույց են կատարել ՝ «Վերադարձի իրավունքը» երթի ժամանակ Սիոնիստական ռեժիմի բանակայինների կողմից պաղեստինցիների սպանության դեմ :
Ցույցերը կատարվել են Իսրայելի ռեժիմի դեսպանի Չիկագո կատարած այցի օրերին: Ցուցարարները Պաղեստինի օկուպացման դադարեցումն են պահանջել:
Բողոքարարները կրում էին պաստառներ, որոնց վրա գրված էին «Բոյկոտել Իսրայելին» և «Վերջ տվեք Գազայի հատվածի պաշարմանը»:
Մարտի 30-ին Պաղեստինում «Վերադարձի իրավունքը» երթի մեկնարկից ի վեր, զոհվել է ավելի քան 120 պաղեստինցի, 13 հազար ուրիշներ վիրավորվել են:
Պիտակ