Բողոքի ակցի Սպիտակ տան դիմաց
https://parstoday.ir/hy/news/world-i93386-Բողոքի_ակցի_Սպիտակ_տան_դիմաց
Ի նշան բողոքի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մուսուլմանների մուտքը ԱՄՆ արգելող որոշման դեմ, մի խումբ ցուցարարներ հավաքվել են Սպիտակ տան դիմաց: Այս մասին հաղորդում է AFP- ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 07, 2018 14:09 Asia/Tehran
  • Բողոքի ակցի Սպիտակ տան դիմաց

Ի նշան բողոքի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մուսուլմանների մուտքը ԱՄՆ արգելող որոշման դեմ, մի խումբ ցուցարարներ հավաքվել են Սպիտակ տան դիմաց: Այս մասին հաղորդում է AFP- ն:

Չորեքշաբթի օրը, Թրամփի ներկայությամբ Սպիտակ տանը կայացել է իֆթարի՝ ընթրիքի արարողություն:

Միացյալ Նահանգների նախագահը, որը հաճախ  է արտահայտվում է մուսուլմանների դեմ, նախագահության առաջին տարվա ընթացքում արհամարեց իֆթարի ավանդույթը, և Սպիտակ տանը չանցկացրեց այդ արարողությունը:

ՄՄՆ-ի խոշոր իսլամական կազմակերպությունների առաջնորդները, ներառյալ Հյուսիսային Ամերիկայի իսլամական ասոցիացիան, որը երկրի ամենահին և խոշորագույն իսլամական հաստատությունն է, նույնպես բոյկոտել է Սպիտակ տան իֆթարի արարողությունը: