Գերմանիան ընդգծեց ԱՄՆ-ի հետ առևտրական լարվածությունների հարցում միասնականության նշանակությունը
https://parstoday.ir/hy/news/world-i93452-Գերմանիան_ընդգծեց_ԱՄՆ_ի_հետ_առևտրական_լարվածությունների_հարցում_միասնականության_նշանակությունը
Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը եվրոպացիներին կոչ է արել ԱՄՆ-ի հետ առևտրական լարվածությունների դիմաց պահպանել իրենց միասնականությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 08, 2018 13:29 Asia/Tehran
  • Գերմանիան ընդգծեց ԱՄՆ-ի հետ առևտրական լարվածությունների հարցում միասնականության նշանակությունը

Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը եվրոպացիներին կոչ է արել ԱՄՆ-ի հետ առևտրական լարվածությունների դիմաց պահպանել իրենց միասնականությունը:

Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Փիթեր Ալթմայերն ուրբաթ օրը «zdf» հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է. «Եվրոպական երկրներն այսօր ապրում են այնպիսի պայմաններում, որը կրկնապատկում է նրանց միասնականության նշանակությունը»:

Ալթմայերն այս կապակցությամբ ընդգծել է առևտրական ու տնտեսական շահերի հարցում եվրոպական երկրների միասնականության նշանակությունը:

«Մասնավորապես նկատի առնելով ներկրումների համար մաքսատուրք սահմանելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քայլը և Մեծ Յոթնյակում գործընկերների, այդ թվում՝ Կանադայի, Ճապոնիայի ու եվրոպական երկրների դեմ պատժողական կողմնորոշում ընդունվելը, Թրամփի նման կողմնորոշման հանդեպ ընդհանուր ու միասնական քաղաքականություն որդեգրելն անհրաժեշտություն է համարվում»,-հավելեց Ալթմայերը: