Ահաբեկչության դեմ պայքարում Եվրոպան 180 միլիարդ եվրո է ծախսել
Rand հետազոտական կենտրոնը հայտարարել է, որ եվրոպական երկրները ահաբեկչության դեմ պայքարում ծախսել են 180 միլիարդ եվրո: Այս մասին հաղորդել է «Թասնիմ» լրատվական գործակալությունը»:
Rand հետազոտական կենտրոնի Եվրոպական հարցերով զբաղվող բաժինը Եվրախորհրդարանի համար պատրաստած զեկույցում նշել է.«Եվրամիությունը 2004-2016 թթ.-ի ընթացքում 180 միլիարդ եվրո է ծախսել ահաբեկչության դեմ պայքարի վրա»:
Զեկույցը ցույց է տալիս, որ ահաբեկչությունը բացասաբար է ազդել Եվրոպայի տնտեսական աճի վրա:
Ըստ զեկույցի, պաշտոնական լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում ահաբեկչական հարձակումների լայնորեն լուսաբանումը հոգեբանական ազդեցություն է թողել ժողովրդի վրա:
Այդ ազդեցությունները հակակշռի տակ է դրել նրանց տնտեսական վերաբերմունքը:
Բրիտանիայի ու Ֆրանսիայի տնտեսությունը 43 միլիարդ եվրո տուժել է ահաբեկչական հարձակումներից: Իսպանիան 40 և Գերմանիան 19 միլիարդ եվրո տուժելով զբաղեցնում են հաջորդ երկու հորիզոնականները: