Մոգերինին կրկին ընդգծեց. ՀԳՀԾ-ն այլընտրանք չունի
https://parstoday.ir/hy/news/world-i93764-Մոգերինին_կրկին_ընդգծեց._ՀԳՀԾ_ն_այլընտրանք_չունի
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ասել է. «Միջազգային հանրությունը պաշտպանել է ՀԳՀԾ-ն ու այդ համաձայնությունը որևէ այլընտրանք չունի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 13, 2018 02:28 Asia/Tehran
  • Մոգերինին կրկին ընդգծեց. ՀԳՀԾ-ն այլընտրանք չունի

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ասել է. «Միջազգային հանրությունը պաշտպանել է ՀԳՀԾ-ն ու այդ համաձայնությունը որևէ այլընտրանք չունի»:

ԵՄ-ի կայքէջի հաղորդման համաձայն, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին երեքշաբթի օրը Եվրոխորհրդարանի դռնբաց նիստում ասել է. «ՀԳՀԾ-ի գործադրման ուղղությամբ ջանքերը շարունակվում են»:

«Երեք տարի  անց Իրանը հավատարիմ է մնացել իր պարտավորություններին և դա 11 անգամ հաստատել է ԱԷՄԳ-ն»-ընդգծել է Մուգերինին:

Նրա խոսքերով. «ՀԳՀԾ-ի կապակցությամբ ԵՄ-ի դիրքորոշումը չի փոխվել և այս միությունը հավատարիմ է համաձայնության ազդեցիկ ու լիարժեք գործադրմանը»:

«Թե միջուկային պարտավորությունների առումով և թե տնտեսական տեսակետից ՀԳՀԾ-ի գործադրումը պիտի շարունակվի, քանի որ ՀԳՀԾ-ի մյուս բաժինը պատժամիջոցների չեղարկումը և առևտրական կապերի կարգավորման համար այս համաձայնությամբ ստեղծված հնարավորությունների օգտագործումն է»,-ընդգծել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն հավելել է. «ՀԳՀԾ-ից հեռանալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը միջազգային հանրության, բազմակողմ համակարգի ու ՄԱԿ-ի հեղինակության դեմ ուղղված գրոհ էր, մինչդեռ ՀԳՀԾ-ի պահպանումը նաև ԱՄՆ-ի շահերի պաշտպանության ուղղությամբ է»: