Էրդողան .«Անհրաժեշտության դեպքում Թուրքիան օգտվելու է «Ս-400» համակարգից
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում, ԱՄՆ-ի օգնությանը սպասելու փոխարեն, իր երկիրն օգտվելու է «Ս-400» հակահրթիռային համակարգից:
«Սպուտնիկ» գործակալությունը հաղորդել է , որ չորեքշաբթի օրը Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է.«Ռուսաստանից գնված «Ս-400» համակարգերը պահեստներում չեն մնալու և հավանական հարձակման դեպքում, ԱՄՆ-ի օգնությանը սպասելու և նրան վստահելու փոխարեն, կիրառելու ենք այդ համակարգը»:
Ավելի վաղ Վաշինգտոնն ԱՆկարային զգուշացրել էր Ռուսաստանից հակահրթիռային համակարգ գնելու կապակցությամբ ՝ հայտարարելով, որ հարցը կարող է բացասաբար ազդել «F-35» հինգերորդ սերնդի կործանիչների գնելու հարցում երկու երկրի միջև կայացած համաձայնության վրա»:
Թուրքիայի կառավարությունը ԱՄՆ սպառնալիքներին դեմ արտահայտվելով , նշել էր, որ Թուրքիայի հավանական շրջափակումը չի համապատասխանում ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև հարաբերությունների ոգուն և կարող է ավելին լարել Անկարա-Վաշինգտոն հարաբերությունները: Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ում Թուրքիայի անդամակցությունը 70 տարվա վաղեմություն ունի: