Գերմանիան ընդգծել է ԱՄՆ-ի դեմ Եվրոպայի կտրուկ հակազդեցության անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i93816-Գերմանիան_ընդգծել_է_ԱՄՆ_ի_դեմ_Եվրոպայի_կտրուկ_հակազդեցության_անհրաժեշտությունը
Գերմանիայի ԱԳ նախարարը կրկին անգամ Եվրամիությանը կոչ է արել կտրուկ հակազդել ԱՄՆ-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 13, 2018 13:57 Asia/Tehran
  • Գերմանիան ընդգծել է ԱՄՆ-ի դեմ Եվրոպայի կտրուկ հակազդեցության անհրաժեշտությունը

Գերմանիայի ԱԳ նախարարը կրկին անգամ Եվրամիությանը կոչ է արել կտրուկ հակազդել ԱՄՆ-ին:

«Ֆարս» գործակալության հաղորդմամբ՝ Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մասը հավաստիացրել է. «ԱՄՆ-ի կառավարությունը նոր խնդիրներ է ստեղծում Եվրամիության համար և անհրաժեշտ է այդ հարցում Եվրամիության հակազդեցությունը»:

Մասն ավելացրել է. «Եվրամիությունը պետք է ղեկավարության հետ կապված բարեփոխումներ իրականացնի՝ ԱՄՆ-ի դեմ միասնական դիրք ընդունելու համար»:

Մասը շեշտել է, որ Եվրամիությունը պետք է բալանսավորի Վաշինգտոնի հետ հարաբերությունները, որպեսզի կարողանա դիմագրավել Դոնալդ Թրամփի քմահաճ քաղաքականությանը:

Բրյուսելի և Վաշինգտոնի միջև լարվածությունը սրվել է պողպատի ու ալյումինի ներմուծման մաքսատուրքերը բարձրանալու ֆոնի վրա: Եվրամիությունը հայտարարել է, որ օրակարգում է դրել ԱՄՆ-ի նկատմամբ փոխադարձ քայլերի սահմանումը: