Գերմանիան ընդգծել է ԱՄՆ-ի դեմ Եվրոպայի կտրուկ հակազդեցության անհրաժեշտությունը
Գերմանիայի ԱԳ նախարարը կրկին անգամ Եվրամիությանը կոչ է արել կտրուկ հակազդել ԱՄՆ-ին:
«Ֆարս» գործակալության հաղորդմամբ՝ Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մասը հավաստիացրել է. «ԱՄՆ-ի կառավարությունը նոր խնդիրներ է ստեղծում Եվրամիության համար և անհրաժեշտ է այդ հարցում Եվրամիության հակազդեցությունը»:
Մասն ավելացրել է. «Եվրամիությունը պետք է ղեկավարության հետ կապված բարեփոխումներ իրականացնի՝ ԱՄՆ-ի դեմ միասնական դիրք ընդունելու համար»:
Մասը շեշտել է, որ Եվրամիությունը պետք է բալանսավորի Վաշինգտոնի հետ հարաբերությունները, որպեսզի կարողանա դիմագրավել Դոնալդ Թրամփի քմահաճ քաղաքականությանը:
Բրյուսելի և Վաշինգտոնի միջև լարվածությունը սրվել է պողպատի ու ալյումինի ներմուծման մաքսատուրքերը բարձրանալու ֆոնի վրա: Եվրամիությունը հայտարարել է, որ օրակարգում է դրել ԱՄՆ-ի նկատմամբ փոխադարձ քայլերի սահմանումը: