Անտարկտիկայում սառույցների հալման արագությունը ռեկորդային մակարդակի է հասել
https://parstoday.ir/hy/news/world-i93868-Անտարկտիկայում_սառույցների_հալման_արագությունը_ռեկորդային_մակարդակի_է_հասել
Երկու նոր ուսումնասիրությունների համաձայն Անտարկտիկայում սառույցը հալվում է ռեկորդային արագությամբ, հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղում անելով Guardian թերթին:
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Հունիս 14, 2018 05:12 Asia/Tehran
  • Անտարկտիկայում սառույցների հալման արագությունը ռեկորդային մակարդակի է հասել

Երկու նոր ուսումնասիրությունների համաձայն Անտարկտիկայում սառույցը հալվում է ռեկորդային արագությամբ, հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղում անելով Guardian թերթին:

ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի գիտնականների կողմից անցկացված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերջին հինգ տարիների ընթացքում անտարկտիկական սառցաշերտերի հալման արագությունը եռապատկվել է:

Հետազոտության համաձայն, մինչեւ 2012 թվականը, Անտարկտիկայում սառույցի քանակի նվազումը պահպանվել է տարեկան 76 մլրդ տոննա մակարդակում, սակայն այդ ժամանակից ի վեր այդ թիվը աճել է տարեկան մինչեւ 219 մլրդ տոննա:

 «Սա պետք է անհանգստության պատճառ լինի կառավարությունների համար, որոնց մենք վստահում ենք մեր ափամերձ քաղաքների ու համայնքների պաշտպանությունը», - ասում է պրոֆեսոր Էնդրյու Շեպարդը՝ հետազոտություններից մեկի մասնակիցը: