Հունիս 15, 2018 06:52 Asia/Tehran
  • Պուտինն անդրադարձել է Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդի հանդիպմանը

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահի ու Հյուսիսային Կորեայի առաջնորդի հանդիպումը Կորեական թերակղզում ճգնաժամի կարգավորման ուղղությամբ վերցված առաջին քայլն է:

«Ինթերֆաքս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը Մոսկվայում Հյուսիսային Կորեայի ժողովրդային գերագույն խորհրդի նախագահ Կիմ Յունգ Նամի հետ հանդիպման ժամանակ, Պուտինն ասել է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը մեղմացրեց թերակղզում ռազմական բախման վտանգը, սակայն դա ճգնաժամի կարգավորման ուղղությամբ վերցված ընդամենը առաջին քայլն է»:

Պուտինը մեկ անգամ ևս Կիմ Չեն Ընին հրավիրել է Մոսկվա:

Այս այցը նախատեսվում է կազմակերպել առաջիկա սեպտեմբերին:

Հանդիպման ժամանակ Կիմ Յունգ Նամը ՌԴ նխագահին է փոխանցել Հյուսիսային Կորեայի առաջնորդի գրավոր ուղերձը:

ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի առաջնորդներն անցած երեքշաբթի օրը առաջին անգամ  հանդիպեցին:

Սինգապուրում կայացած հանդիպման ավարտին կողմերը ստորագրեցին մի փաստաթուղթ, որտեղ ԱՄՆ-ն անվտանգության հետ կապված երաշխիքներ է տալիս Հյուսիսային Կորեան, իսկ վերջինս սկսում է ապամիջուկայնացման գործընթացը:

 

Պիտակ