Աշակերտների երթ ԱՄՆ-ում՝ ընդդեմ զենքի ազատության
Ֆլորիդա նահանգի դպրոցում հրաձգությունից փրկված մի խումբ ամերիկացի աշակերտներ շաբաթ օրը Չիկագո քաղաքում բողոքի ակցիա են անցկացրել ընդդեմ իրենց երկրում զենքի ազատության:
2018 թվականի փետրվարի 14-ին Ֆլորիդա նահանգի «Մարջորի Սթոունմեն Դոգլաս» դպրոցում տեղի ունեցած հրաձգության ժամանակ զոհվեցին 17 աշակերտներ:
ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, աշակերտների խումբը նպատակ ունի ընդդեմ ԱՄՆ-ում զենք կրելու ազատության բողոքի ակցիաներ անցկացնել այդ երկրի տարբեր քաղաքներում:
Ամեն տարի ԱՄՆ-ի տարբեր տարածքներում հրաձգությանը զոհ է գնում ու վիրավորվում է հազարավոր մարդ: Պաշտոնական զեկույցների համաձայն, ԱՄՆ-ում շուրջ 270 միլիոնից 300 միլիոն տաք զենք գոյություն ունի, այսինքն այդ երկրի յուրաքանչյուր քաղաքացու բաժին է հասնում մեկ զենք:
Չնայած ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքի պաշտպան խմբերի պահանջին զենքի, լոբբիների հզորության պատճառով, մինչ այսօր ԱՄՆ-ի վարչակազմերից որևէ մեկը չի կարողացել այդ երկրում զենքի վաճառքը սահմանափակող օրենք ընդունել: