Կանադայի բնակչության մեծամասնությունը կողմ է ռոհինգյայի փախստականներին ընդունելուն
Սոցհարցման արդյունքների համաձայն՝ Կանադայի ժողովրդի ավելի քան 60 տոկոսը կողմ է երկրում ընդունել ռոհինգյա փախստականներին:
«Նանուս» կենտրոնի անցկացրած սոցհարցման արդյունքների համաձայն՝ հարցման մասնակիցների 62 տոկոսը հովանավորում է Կանադայում Մյանմայի ռոհինգյա մուսուլմաններին հպատակություն շնորհելը:
2017թ. օգոստոսի վերջերը Մյանմայի ծայրահեղական բուդիստներն ու բանակայինները լայնածավալ ոճրագործություն են իրականացրել ռոհինգյա մուսուլմանների դեմ՝ սպանելով ու վիրավորելով հազարավոր մարդկանց և հարյուր հազարավոր ուրիշների անօթևան դարձնելով:
ՄԱԿ-ը այդ բռնությունները ռոհինգյա ցեղի դեմ ուղղված ցեղասպանություն է բնութագրել:
Ռոհինգյա մուսուլմանները փոքրամասնություն են կազմում Մյանմայում: Ոճրագործություններից ու բռնություններից զերծ մնալու համար նրանք Բանգլադեշ են փախչում: