Պասկալ Բարիսվիլ .«Շվեյցարիան պաշտպանում է ՀԳՀԾ-ն»
https://parstoday.ir/hy/news/world-i94272-Պասկալ_Բարիսվիլ_._Շվեյցարիան_պաշտպանում_է_ՀԳՀԾ_ն
Երեքշաբթի օրը Թեհրանում Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության մամուլի քարտուղար Բեհրուզ Քեմալվանդիի հետ ունեցած հանդիպմանը, Շվեյցարիայի ԱԳ նախարարի տեղակալ Պասկալ Բարիսվիլը կարևորել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրում Իրանի իրավասությունը, նշելով. «Շվեյցարիան պաշտպանում է այդ միջազգային համաձայնությունը»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 19, 2018 17:28 Asia/Tehran
  • Պասկալ Բարիսվիլ .«Շվեյցարիան պաշտպանում է ՀԳՀԾ-ն»

Երեքշաբթի օրը Թեհրանում Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության մամուլի քարտուղար Բեհրուզ Քեմալվանդիի հետ ունեցած հանդիպմանը, Շվեյցարիայի ԱԳ նախարարի տեղակալ Պասկալ Բարիսվիլը կարևորել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրում Իրանի իրավասությունը, նշելով. «Շվեյցարիան պաշտպանում է այդ միջազգային համաձայնությունը»:

Հանդիպմանը Քեմալվանդին ընդգծել է ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները դիմագրավելու համար միջուկային համաձայնության երկրների կողմից  քայլեր անելու անհրաժեշտությունը: «Իրանը պետք է օգտվի ՀԳՀԾ-ի ձեռքբերումներից».-ասել է նա:

Շվեյցարիայի ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը Թեհրան է այցելել ՝ ԻԻՀ-ի պետայրերի հետ բանակցելու նպատակով:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին կրկնելով իր հակաիրանական անհիմն մեղադրանքները , հայտարարեց Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու և երեքից վեց ամիս ժամկետում միջուկային պատժամիջոցները վերականգնելու որոշման մասին: 

Թրամփի այդ քայլից և համաձայնությունը պահպանելու եվրոպական երկրների պահանջից հետո, Իրանը եվրոպական երկրներին սահմանափակ ժամանակ է տվել ՝ գործնական երաշխիքներ տալու, որ ԱՄՆ պատժամիջոցները վերականգնելու դեպքում, պահպանվելու են Իրանի շահերը: