ԱՄՆ-ը որոշել է երկու F-35 կործանիչներ հանձնել Թուրքիային
ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակը տեղեկացրել է հինգշաբթի օրը Թուրքիային երկու F-35 կործանիչներ հանձնելու որոշման մասին:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդմամբ, Տեխասի «Ֆորթ Ոուրթ» քաղաքում կայանալիք միջոցառման ժամանակ Պենտագոնի ներկայացուցիչի Թուրքիային է հանձնելու կործանիչները:
Մայք Էնդրուն այդ մասին նշել է.«Պենտագոնը չի պատրաստվում հայտարարություն կատարել F-35 կործանիչները Թուրքիային հանձնելու արգելքի կապակցությամբ ԱՄՆ Սենատի որոշման վերաբերյալ: Թուրքիան ՆԱՏՕ-ի գլխավոր դաշնակիցներից և վերոնշյալ կործանիչների արտադրման ծրագրի գործընկերներից մեկն է»:
ԱՄՆ Սենատը երկուշաբթի օրը «ԱՄՆ ազգային պաշտպանության լիազորությունների» օրինագծի շրջանակում արգելել էր Անկարային F-35 կործանիչների վաճառքը:
Թուրքիայի վարչապետը հակադարձել էր օրինագծին, հայտարարելով, որ Անկարան այդ կործանիչներին փոխարինող այլ տարբերակ կգտնի: