Թրամփ.«Դադարեցնելու եմ ֆեդերալ կառավարության աշխատանքը»
https://parstoday.ir/hy/news/world-i94348-Թրամփ._Դադարեցնելու_եմ_ֆեդերալ_կառավարության_աշխատանքը
ԱՄՆ նախագահը զգուշացրել է, որ Կոնգրեսի կողմից Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցման ամբողջական բյուջեն չվճարվելու դեպքում, 2018 թվականի սեպտեմբերին դադարեցնելու է ֆեդերալ կառավարության աշխատանքը:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունիս 20, 2018 08:38 Asia/Tehran
  • Թրամփ.«Դադարեցնելու եմ ֆեդերալ կառավարության աշխատանքը»

ԱՄՆ նախագահը զգուշացրել է, որ Կոնգրեսի կողմից Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցման ամբողջական բյուջեն չվճարվելու դեպքում, 2018 թվականի սեպտեմբերին դադարեցնելու է ֆեդերալ կառավարության աշխատանքը:

Politico կայքի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահը երեքշաբթի օրը քննադատել է ԱՄՆ-Մեքսիկա սահմանային պատի կառուցման համար անհրաժեշտ 1.6 միլիարդ դոլարի բյուջեի վավերացումն, ասելով, որ 25 միլիարդ դոլար բյուջեի կարիք ունի, որը Կոնգրեսի կողմից չապահովվելու դեպքում, նա դադարեցնելու է ֆեդերալ կառավարության աշխատանքը:

ԱՄՆ Սենատում Ալաբամայի սենատոր Ռիչարդ Շելբին ասել է.«Սենատը պատի կառուցման համար հատկացրել է 1.6 միլիարդ դոլար , որը հավանաբար ավելանալու է, սակայն Թրամփը ցանկանում է այն իրականացնել հենց հիմա»:

Մեքսիկացի ներգաղթյալների մուտքը ԱՄՆ արգելելու համար սահմանային պատի կառուցումը եղել է Թրամփի նախընտրական խոստումներից մեկը: