Նորվեգիայի ԱԳ նախարարն աջակցում է ՀԳՀԾ-ի շարունակմանը
Նորվեգիայի ԱԳ նախարարի ընդգծմամբ, իր երկիրը լրջորեն աջակցում է ՀԳՀԾ-ի շարունակմանը և նրա խոսքերով, այդ համաձայնությունից դուրս գալը ծանր հետևանքներ է ունենալու Միջին ԱրևելքԻ տարածաշրջանի անվտանգության, Միջուկային զենքերի կանխարգելման ռեժիմի համար ու միևնույն ժամանակ հեղինակությունից զրկելու է ՄԱԳԱՏԷ-ին:
Չորեքշաբթի օրը, Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հետ Օսլույում կայացած հանդիպման ժամանակ, Նորվեգիայի ԱԳ նախարար Ինե Էրիկսեն Սուրեյդեն հայտարարել է.«Նորվեգիան ԵՄ-ի կողքին լրջորեն աջակցում է ՀԳՀԾ-ի գոյատևմանը և ջանքեր է գործադրում, որպեսզի համաձայնության շրջանակներում ապահովեն Իրանի շահերը»:
Գնահատելով ՀԳՀԾ-ի պահպանման հարցում Նորվեգիայի ցուցաբերած աջակցությունը, Ալի Աքբար Սալեհին կարևորել է այն փաստը, որ Իրանը գործնականում տեսնի ԵՄ-ի կողմից ՀԳՀԾ-ին ցուցաբերած տնտեսական ու քաղաքական աջակցությունը:
Քննադատլով եվրոպական որոշ երկրների կողմից ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու քայլի նկատմամմբ հակազդեցությունը, Սալիեհին Վաշինգտոնի քաղաքականությունները համարել է պարտված և ՀԳՀԾ-ի փլուզումը նույնպես անփոխարինելի վնաս է համարել միջազգային հանրության համար:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը «Օսլո Ֆորումի» նիստին մասնակցելու համար մեկնել է Նորվեգիա: Սալեհին նաև հանդիպել և զրուցել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի օգնական Հելգա Շմիդտի հետ: