Թուրքիան ստացել է առաջին F35 կործանիչը
Անատոլու լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թուրքիան ԱՄՆ-ից ստացել է առաջին F35 կործանիչը:
Հինգշաբթի օրը, Տեխասում երկու երկրի ռազմական պաշտոնատարների ներկայությամբ, Թուրքիային է հանձնվել առաջին F35 կործանիչը:
Այդ ինքնաթիռը Թուրքիա կփոխադրվի 2019 թվականին և 13 օդաչու և 225 տեխնոլոգներ կվերապատրաստվեն Արիզոնայի ավիաբազայում:
Թուրքիային կործանիչների հանձնումը դեռ անորոշ է, որովհետև ԱՄՆ-ի Սենատի կոմիտեն հինգշաբթի օրը նախագիծ է վավերացրել Թուրքիային F35 տեսակի կործանիչների վաճառքը դադրեցնելու մասին, միթե այն դեպքում, որ Թուրքիան դադարեցնի Ռուսաստանի S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը:
Թուրքիան 1999 թվականին միացել է F35 տեսակի կործանիչների արտադրման միջազգային նախագծին և այդ հիմամբ պայմանավորվածություն է կայացել մի քանի F35 տեսակի կործանիչներ հանձնել այդ երկրին և երկարաժամկետում ևս այդ կործանիչների մի մասի արտադրությունը Թուրքիայում իրականացվի: