Թուրքիան ստացել է առաջին F35 կործանիչը
https://parstoday.ir/hy/news/world-i94532-Թուրքիան_ստացել_է_առաջին_f35_կործանիչը
Անատոլու լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թուրքիան ԱՄՆ-ից ստացել է առաջին F35 կործանիչը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 22, 2018 13:11 Asia/Tehran
  • Թուրքիան ստացել է առաջին F35 կործանիչը

Անատոլու լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թուրքիան ԱՄՆ-ից ստացել է առաջին F35 կործանիչը:

Հինգշաբթի օրը, Տեխասում երկու երկրի ռազմական պաշտոնատարների ներկայությամբ, Թուրքիային է հանձնվել առաջին F35 կործանիչը:

Այդ ինքնաթիռը Թուրքիա կփոխադրվի 2019 թվականին և 13 օդաչու և 225 տեխնոլոգներ կվերապատրաստվեն Արիզոնայի ավիաբազայում:

Թուրքիային կործանիչների հանձնումը դեռ անորոշ է, որովհետև ԱՄՆ-ի Սենատի կոմիտեն հինգշաբթի օրը նախագիծ է վավերացրել Թուրքիային F35 տեսակի կործանիչների վաճառքը դադրեցնելու մասին, միթե այն դեպքում, որ Թուրքիան դադարեցնի Ռուսաստանի S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը:

Թուրքիան 1999 թվականին միացել  է F35 տեսակի կործանիչների արտադրման միջազգային նախագծին և այդ հիմամբ պայմանավորվածություն է կայացել մի քանի F35 տեսակի կործանիչներ հանձնել այդ երկրին և  երկարաժամկետում ևս այդ կործանիչների մի մասի արտադրությունը Թուրքիայում իրականացվի: