Հունիսի 24-ին Թուրքիայում կկայանա նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններ
https://parstoday.ir/hy/news/world-i94584-Հունիսի_24_ին_Թուրքիայում_կկայանա_նախագահական_և_խորհրդարանական_արտահերթ_ընտրություններ
Հունիսի 24-ին Թուրքիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 23, 2018 07:48 Asia/Tehran
  • Հունիսի 24-ին Թուրքիայում կկայանա նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններ

Հունիսի 24-ին Թուրքիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Նախագահական ընտրությունների թեկնածուներն են գործող նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Ռեջեփ Թայիբ Էրդողանը, «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության թեկնածու Մուհարեմ Ինջեն, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Սելահաթթին Դեմիրթաշը, «Վաթան» («Հայրենիք») կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը և «Սաադեթ» («Երջանկություն») կուսակցության ղեկավար Թեմել Քարամոլլաօղլուն:

Թուրքական գերագույն ընտրական խորհուրդը հայտարարել է, որ ընտրություններին մասնակցելու է երկրի տարբեր մարզերում բնակվող 56 միլիոն  322 քաղաքացի: 

Թուրքիայի ընտրություններն այդ երկրի քաղաքական պատմության մեջ առաջին միաժամանակյա նախագահական և խորհրդարանական ընտրություններն են: Եթե Թուրքիայի նախագահական ընտրությունները անցնեն երկրորդ փուլ, ապա այն  տեղի կունենա հուլիսի 8-ին: