Հունիսի 24-ին Թուրքիայում կկայանա նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններ
Հունիսի 24-ին Թուրքիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Նախագահական ընտրությունների թեկնածուներն են գործող նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Ռեջեփ Թայիբ Էրդողանը, «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության թեկնածու Մուհարեմ Ինջեն, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Սելահաթթին Դեմիրթաշը, «Վաթան» («Հայրենիք») կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը և «Սաադեթ» («Երջանկություն») կուսակցության ղեկավար Թեմել Քարամոլլաօղլուն:
Թուրքական գերագույն ընտրական խորհուրդը հայտարարել է, որ ընտրություններին մասնակցելու է երկրի տարբեր մարզերում բնակվող 56 միլիոն 322 քաղաքացի:
Թուրքիայի ընտրություններն այդ երկրի քաղաքական պատմության մեջ առաջին միաժամանակյա նախագահական և խորհրդարանական ընտրություններն են: Եթե Թուրքիայի նախագահական ընտրությունները անցնեն երկրորդ փուլ, ապա այն տեղի կունենա հուլիսի 8-ին: