Գերմանիայի կանցլերը կողմ է Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծումներին
Գերմանիայի կանցլերն ասել է, որ իր երկիրը ցանկանում է ներդրում ունենալ Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման գործում:
«Ռուսիա Ալ-Յոմ» հեռուստաընկերության հաղորդմամբ՝ Բեյրութում Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ ունեցած մամուլի ասուլիսում Անգելա Մերկելն ասել է.«Սիրիացի փախստականների վերադարձի համար նախադրյալներ ստեղծելով, Գերմանիան ջանքեր է գործադրում Սիրիայում քաղաքական լուծումներ գտնելու ուղղությամբ»:
Մերկելը շեշտել է, որ Գերմանիան հետևողական է Լիբանանի պաշտպանության հարցում:
Նշելով, որ Բեռլինն աջակցում է հարևան երկրներում այդ թվում Լիբանանում սիրիացիներին ապաստան տալու ծրագրերին, Մերկելն ասել է, որ Գերմանիան ավելացնելու է Լիբանանին իր օգնությունները:
Անգելա Մերկելը հինգշաբթի օրը Լիբանան է այցելել ՝ այդ երկրի պետայրերի հետ հանդիպելու նպատակով: