ԱՄՆ-ի քաղաքացիների բողոքի ակցիան Թրամփի վարած քաղաքականության դեմ
Միգրացիայի հարցում ԱՄՆ-ի նախագահի քաղաքականության ընդդիմադիրները այդ երկրի մայրաքաղաք Վաշինգտոնում բողոքի ցույց են անցկացրել:
Ինչպես հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը Վաշինգտոնի բնակիչները շաբաթ օրը այդ երկրի ներքին անվտանգության նախարարության շենքի առջև բողոքի ակցիա են անցկացրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հակամիգրացիոն քաղաքականության դեմ:
Ցուցարարներն իրենց անհամաձայնությունն են հայտնել Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականությունների վերաբերյալ, ըստ որի՝ էմիգրանտ մայրերին բաժանում են իրենց երեխաներից:
Ցուցարարների կարգախոսների բովանդակությունն ամբողջությամբ ընդգծում էր ընտանիքների միավորված մնալու և ընտանիքի անդամների բաժանումը կանխելու անհրաժեշտությունը:
Էմիգրանտների, մասնավորապես նրանց երեխաների նկատմամբ ԱՄՆ-ի կառավարության անմարդկային վերաբերմունքը սուր քննադատության է արժանացել ողջ աշխարհի կողմից: