ՌԴ. «Սիրիայի մասին Քիմիական զենքերի արգելման կազմակերպության զեկույցները սուտ են»
Ռուսաստանի ԱԳ և պաշտպանության նախարարությունները հայտարարել են, որ Սիրիայում քիմիական հարձակման մասին Քիմիական զենքերի արգելման կազմակերպության զեկույցները սուտ են և հիմնված են կեղծ աղբյուրների տվյալների վրա:
«Ռուսիա Ալ-Յոմ» հեռուստաընկերության հաղորդմամբ, ՌԴ ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Մարիա Զախարովան խոսել է Սիրիայում քիմիական զենքերի պատրաստման համար ահաբեկիչների պահեստներում արևմտյան սարքերի հայտնաբերման մասին:
Նշելով, որ ահաբեկիչներն օգտվել էին Սիրիայի Դումայում ինքնաշեն սարքերից, Զախարովան ասել է. «Սարքերի մի մասն արտադրվել են եվրոպական երկրներում»:
Ի դեպ Ռուսաստանի բանակի պաշտպանական ուժերի հրամանատար Իգոր Կերիլովն ասել է. «Քիմիական զենքերի արգելման կազմակերպության փորձագետները ՝ ինֆորմացիա հավաքելու համար նույնիսկ Դումա չեն մտել»:
Կերիլովի խոսքով, ջանքեր են գործադրվում, որպեսզի քիմիական զենքերի արգելման կազմակերպությունը միջազգային հետաքննության կոմիտեի կողմից վերածվի քաղաքական լծակի:
«Կոմիտեն անտեսում է շատ իրողություններ».ասել է նա: