ՌԴ. «Սիրիայի մասին Քիմիական զենքերի արգելման կազմակերպության զեկույցները սուտ են»
https://parstoday.ir/hy/news/world-i94634-ՌԴ._Սիրիայի_մասին_Քիմիական_զենքերի_արգելման_կազմակերպության_զեկույցները_սուտ_են
Ռուսաստանի ԱԳ և պաշտպանության նախարարությունները հայտարարել են, որ Սիրիայում քիմիական հարձակման մասին Քիմիական զենքերի արգելման կազմակերպության զեկույցները սուտ են և հիմնված են կեղծ աղբյուրների տվյալների վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 23, 2018 14:30 Asia/Tehran
  • ՌԴ. «Սիրիայի մասին Քիմիական զենքերի արգելման կազմակերպության զեկույցները սուտ են»

Ռուսաստանի ԱԳ և պաշտպանության նախարարությունները հայտարարել են, որ Սիրիայում քիմիական հարձակման մասին Քիմիական զենքերի արգելման կազմակերպության զեկույցները սուտ են և հիմնված են կեղծ աղբյուրների տվյալների վրա:

«Ռուսիա Ալ-Յոմ» հեռուստաընկերության հաղորդմամբ, ՌԴ ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Մարիա Զախարովան խոսել է Սիրիայում քիմիական զենքերի պատրաստման համար ահաբեկիչների պահեստներում արևմտյան սարքերի հայտնաբերման մասին:

Նշելով, որ ահաբեկիչներն օգտվել էին Սիրիայի Դումայում ինքնաշեն սարքերից, Զախարովան ասել է. «Սարքերի մի մասն արտադրվել են եվրոպական երկրներում»:

Ի դեպ Ռուսաստանի բանակի պաշտպանական ուժերի հրամանատար Իգոր Կերիլովն ասել է. «Քիմիական զենքերի արգելման կազմակերպության փորձագետները ՝ ինֆորմացիա հավաքելու համար նույնիսկ Դումա չեն մտել»:

Կերիլովի խոսքով, ջանքեր են գործադրվում, որպեսզի քիմիական զենքերի արգելման կազմակերպությունը միջազգային հետաքննության կոմիտեի կողմից վերածվի քաղաքական լծակի:

«Կոմիտեն անտեսում է շատ իրողություններ».ասել է նա: