ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նոր քայլը՝ ի պաշտպանություն Իսրայելի ռեժիմի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը նոր նախագիծ է վավերացրել, որի համաձայն պատժվելու են այն ընկերությունները, որոնք կբոյկոտեն Սիոնիստական ռեժիմին:
«Ալ-Ղոդս Ալ-Արաբի» օրաթերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեն հինգշաբթի օրը վավերացրել է մի նախագիծ, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին թույլ է տալիս օրինական հետապնդման ենթարկել ու պատժել այն ամերիկյան ընկերություններին, որոնք կբոյկոտ են Սիոնիստական ռեժիմին:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը 2016 թվականի մարտի 24-ին ընդունեց բանաձև, որում երկրներին կոչ է արվել իրենց ընկերություններին ճնշման տակ դնել Իսրայելի ռեժիմի հետ կնքած պայմանագրերը չեղարկելու կամ օկուպացված տարածքներից իրենց կապիտալները դուրս բերելու համար:
ԱՄՆ-ի քաղաքացիական ազատությունների միությունը քննադատելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ընդունված նախագիծը, այն անօրինական քայլ է որակել ,որը կարող է վտանգել նրանց քաղաքացիական իրավունքները, ովքեր բոյկոտել են Սիոնիստական ռեժիմին: