Եվրոպան ընդդիմանալու է ԱՄՆ-ի քայլերին. Մակրոն
Ֆրանսիայի նախագահն ասել է. «Եվրոպան թշնամական քաղաքականություն չի վարում Ռուսաստանի դեմ և ընդդիմանալու է ԱՄՆ-ի քայլերին»:
Համաձայն «Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուրբաթ օրը Բրյուսելում եվրոպական երկրների գագաթնաժողովից հետո ասել է. «ԵՄ ղեկավարները քննարկեցին ԱՄՆ-ի քայլերին ընդդիմանալու համար Առևտրի համաշխարհային կազմակերպությունում բարեփոխումների առաջարկները»:
«ԵՄ գագաթնաժողովում անդրադարձ եղավ առևտրական գործին և Եվրոպան կարողացավ ԱՄՆ-ի անընդունելի քայլերի դիմաց պահպանել իր միասնականությունն ու հզորությունը»,-հայտարարել է Էմմանուել Մակրոնը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 8-ին հայտարարեց ներկրված պողպատից 25 տոկոս, իսկ ալյումինից՝ 10 տոկոս մաքսատուրք գանձելու որոշման մասին: ԵՄ-ն պատասխանելով Թրամփի որոշմանը, մաքսատուրք է սահմանել ընթացքի ամերիկյան որոշ արտադրանքների վրա: