Սարմադի.«Թրամփի քաղաքականությունները վտանգել են միջազգային իրավունքները»
«ԱՄՆ-ի նախագահի կամայական քաղաքականությունները վտանգել են միջուկային զենքերի չտարածման դաշինքներն ու միջազգային իրավունքները».ասել է Իրանի փոխարտգործնախարարը:
Կարակասում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ հանդիպման ժամանակ, Իրանի նախագահի հատուկ պատվիրակ, փոխաիրտգործնախարար Մորթեզա Սարմադին բարձր է գնահատել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կամայական քաղաքականությունների ու ոտնձգությունների դեմ ուղղված Վենեսուելայի քաղաքականությունները:
ԻԻՀ նախագահի նամակը Մադուրոյին հանձնելով և նրան շնորհավորելով Վեննեսուելայի նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով, Սարմադին ասել է.«Թրամփը կամայական ավերիչ քաղաքականություններ է կիրառել անգամ ԱՄՆ-ի դաշնակիցների՝ Կանադայի և Եվրոպայի դեմ»:
Մեքսիկացի փախստականների դեմ Թրամփի քաղաքականությունների և Լատինական Ամերիկայում նրա քաղաքականությունների ավերիչ կողմերի մասին Նիկոլաս Մադուրոն ասել է.«Օբաման կեղծիքի քաղաքականությամբ, իսկ Թրամփը բացահայտ կերպով ձգտում էին Վենեսուելայի և մյուս անկախ պետությունների կործանմանը»:
Վենեսուելա այցելած Իրանի փոխարտգործնախարարը հանդիպում է ունեցել նաև այդ երկրի արտգործնախարարի և Հիմնադիր ժողովի նախագահի հետ: