Սարմադի.«Թրամփի քաղաքականությունները վտանգել են միջազգային իրավունքները»
https://parstoday.ir/hy/news/world-i95054-Սարմադի._Թրամփի_քաղաքականությունները_վտանգել_են_միջազգային_իրավունքները
«ԱՄՆ-ի նախագահի կամայական քաղաքականությունները վտանգել են միջուկային զենքերի չտարածման դաշինքներն ու միջազգային իրավունքները».ասել է Իրանի փոխարտգործնախարարը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 01, 2018 06:56 Asia/Tehran
  • Սարմադի.«Թրամփի քաղաքականությունները վտանգել են միջազգային իրավունքները»

«ԱՄՆ-ի նախագահի կամայական քաղաքականությունները վտանգել են միջուկային զենքերի չտարածման դաշինքներն ու միջազգային իրավունքները».ասել է Իրանի փոխարտգործնախարարը:

Կարակասում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ հանդիպման ժամանակ, Իրանի նախագահի հատուկ պատվիրակ, փոխաիրտգործնախարար Մորթեզա Սարմադին բարձր է գնահատել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կամայական քաղաքականությունների ու ոտնձգությունների դեմ ուղղված Վենեսուելայի քաղաքականությունները:

ԻԻՀ նախագահի նամակը Մադուրոյին հանձնելով և նրան շնորհավորելով Վեննեսուելայի նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով, Սարմադին ասել է.«Թրամփը կամայական ավերիչ քաղաքականություններ է կիրառել անգամ ԱՄՆ-ի դաշնակիցների՝ Կանադայի և Եվրոպայի դեմ»:

Մեքսիկացի փախստականների դեմ Թրամփի  քաղաքականությունների և Լատինական Ամերիկայում նրա քաղաքականությունների ավերիչ կողմերի մասին Նիկոլաս Մադուրոն ասել է.«Օբաման կեղծիքի քաղաքականությամբ, իսկ Թրամփը բացահայտ կերպով ձգտում էին Վենեսուելայի և մյուս անկախ պետությունների կործանմանը»:

Վենեսուելա այցելած Իրանի փոխարտգործնախարարը հանդիպում է ունեցել նաև այդ երկրի արտգործնախարարի և Հիմնադիր ժողովի նախագահի հետ: