Էրդողանին նոր լիազորություններ են շնորհվել
https://parstoday.ir/hy/news/world-i95193-Էրդողանին_նոր_լիազորություններ_են_շնորհվել
Թուրքիայի կառավարության կայացրած նոր վճռի համաձայն՝ երկրի վարչապետի և նախարարների կազմի լիազորությունները փոխանցվում են նախագահ Ռեջեբ Թայեբ Էրդողանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 04, 2018 13:29 Asia/Tehran
  • Էրդողանին նոր լիազորություններ են շնորհվել

Թուրքիայի կառավարության կայացրած նոր վճռի համաձայն՝ երկրի վարչապետի և նախարարների կազմի լիազորությունները փոխանցվում են նախագահ Ռեջեբ Թայեբ Էրդողանին:

Թուրքիայի կառավարության պաշտոնական հայտարարության համաձայն՝ այդ վճռով, փոփոխություններ են մտցվելու 1924-2017 թթ.-ին ընդունված օրենքներում,որոնց շրջանակում ընդլայնվելու են գործող նախագահի լիազորությունները:

Ըստ հաղորդման՝ 2017 թ. ապրիլին Թուրքիայում անցկացված հանրաքվեի արդյունքում սահմանադրական փոփոխություններն ընդունվել են: Այսպիսով Թուրքիայի նախագահը կարող է նշանակել Սահմանադրական դատարանի 12 և դատախազների ու դատավորների գերագույն կոմիտեի չորս անդամներին:

Թուրքիայում նախագահի լիազորությունների ընդլայնումը լուրջ քննադատությունների տեղիք է տվել: Քննադատներն  այն մտավախությունն ունեն, որ Էրդողանի լիազորությունների ընդլայնումը և այդ ուղղությամբ նրա կողմից ստեղծված փոփոխությունները կարող են Թուրքիան տանել դեպի բռնապետություն: