Թուրքիայում ձերբակալությունների ալիք է սկսվել
https://parstoday.ir/hy/news/world-i95271-Թուրքիայում_ձերբակալությունների_ալիք_է_սկսվել
Թուրքիայի պետական լրատվամիջոցները հայտարարել են, որ այդ երկրում Գյուլենի կողմնակից 271 բանակայինի ձերբակալման հրաման է արձակվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 06, 2018 13:26 Asia/Tehran
  • Թուրքիայում ձերբակալությունների ալիք է սկսվել

Թուրքիայի պետական լրատվամիջոցները հայտարարել են, որ այդ երկրում Գյուլենի կողմնակից 271 բանակայինի ձերբակալման հրաման է արձակվել:

Ձերբակալությունները տեղի են ունենալու Թուրքիայի տարբեր շրջաններում: Անկարան Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում է 2016թ. տեղի ունեցած անհաջող հեղաշրջմանը մասնակից լինելու մեջ:

Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ հուլիսի 9-ին երկրում ավարտվելու է արտակարգ դրությունը, որից հետո Գյուլենի հետ համագործակցության մեղադրանքով աշխատանքից ազատվելու են զինված ուժերի և պետական այլ կենտրոնների 10 հազար աշխատակիցներ:

Թուրքիայում անհաջող հեղաշրջումից մինչ օրս ձերբակալվել է շուրջ 160 հազար մարդ և գրեթե նույն թվով մարդ էլ ազատվել է աշխատանքից:

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի քննադատողները գտնում են, որ նա այդ հեղաշրջումը պատրվակ է ծառայեցնում իր ընդդիմադիրներին հալածելու համար, սակայն Թուրքիայի կառավարությունը գտնում է, որ այդ քայլերը միտված են դիմագրավել երկրի ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքները: