Ֆրանսիան Իրանին կոչ է արել մնալ ՀԳՀԾ-ում
https://parstoday.ir/hy/news/world-i95272-Ֆրանսիան_Իրանին_կոչ_է_արել_մնալ_ՀԳՀԾ_ում
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Իրանին կոչ է արել վերջ տալ միջուկային համաձայնության (ՀԳՀԾ) գործադրումը դադարեցնելու սպառնալիքներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 06, 2018 13:28 Asia/Tehran
  • Ֆրանսիան Իրանին կոչ է արել մնալ ՀԳՀԾ-ում

Ֆրանսիայի ԱԳ նախարարն Իրանին կոչ է արել վերջ տալ միջուկային համաձայնության (ՀԳՀԾ) գործադրումը դադարեցնելու սպառնալիքներին:

Ժան-Իվ Լը Դերիանն ուրբաթ օրը ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստից առաջ ասել է. «Միջուկային համաձայնությունը փրկելու համար մինչև առաջիկա օգոստոս տնտեսական փաթեթի մշակումը բարդ աշխատանք է և անհավանական է, որ դա մինչև նախքան նոյեմբեր ամիսը պատրաստ լինի»:

Դա ի տես այն բանի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացահայտ սպառնալիք կարդալով խոստացել է մինչև նոյեմբեր ամիսը զրոյացնել Իրանի անմշակ նավթի արտահանումը:

Այս պայմաններում Ֆրանսիայի ԱԳ նախարարն ասում է, որ չի ենթադրում, որ Իրանին առաջարկվելիք Եվրոպայի փաթեթը կարող է պատրաստ լինել մինչև նոյեմբեր ամիսը:

Միևնույն ժամանակ Գերմանիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ այսօր Վիեննայի սպասվող նիստը միջուկային համաձայնության պահպանման ուղղությամբ շահակից երկրների ցանկության մասին հստակ ուղերձ է հղելու:

Չինաստանի ԱԳ նախարար Վանգ Յին Ավստրիայի ԱԳ նախարար Կարին Քնայսելի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ ընդգծել է. «Վիեննայի նստաշրջանն Իրանի հետ միջուկային համաձայնության պահպանման հստակ ուղերձ է պարունակում»:

ԱՄՆ-ի բացակայությամբ և ԱԳ նախարարների մակարդակում ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի առաջին նստաշրջանն այսօր Իրանի և 4+1 խմբի ԱԳ նախարարների մասնակցությամբ գումարվելու է Վիեննայում: