Թուրքիան քննադատել է Իրանի դեմ ԱՄՆ-ի շրջափակումները
https://parstoday.ir/hy/news/world-i95273-Թուրքիան_քննադատել_է_Իրանի_դեմ_ԱՄՆ_ի_շրջափակումները
Թուրքիայի արտգործնախարարը քննադատել է Իրանի դեմ շրջափակումները վերսկսելու ԱՄՆ-ի որոշումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 06, 2018 13:45 Asia/Tehran
  • Թուրքիան քննադատել է Իրանի դեմ ԱՄՆ-ի շրջափակումները

Թուրքիայի արտգործնախարարը քննադատել է Իրանի դեմ շրջափակումները վերսկսելու ԱՄՆ-ի որոշումը:

Անատոլու լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Մեվլութ Չավուշօղլուն ասել է.«Իրանին շրջափակելու ԱՄՆ-ի որոշումը սխալ է»:

Անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն Չավուլօղլուն նշել է, որ Իրանի ու ԱՄՆ-ի միջև խնդիրները կարելի է բանակցությամբ կարգավորել և ՀԳՀԾ-ին հանգած բանակցությունները լավ օրինակ են դրա համար:

Թուրքիայի արտգործնախարարը Եվրամիության անդամների կոչ է արել ձգտել ՀԳՀԾ-ի պահպանմանը:

2018թ. մայիսի 8-ին. Իրանի դեմ անհիմն մեղադրանքները կրկնելով, ԱՄՆ-ի նախագահ՝ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը հրաժարվում է ՀԳՀԾ-ից և 3-6 ամիսների ընթացքում վերականգնելու է Իրանի դեմ միջուկային շրջափակումները:

Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանն ու Եվրամիությունը որպես ՀԳՀԾ-ի մյուս կողմեր հայտարարել են, որ հովանավորում են այդ համաձայնությունը: