ԱՄՆ պետքարտուղար. «Փխենյանը ավելի լավ է հետևի Վիետնամին»
https://parstoday.ir/hy/news/world-i95397-ԱՄՆ_պետքարտուղար._Փխենյանը_ավելի_լավ_է_հետևի_Վիետնամին
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, հանդես գալով Վիետնամի մայրաքաղաք Հանոյում ասել է.«Ցանկանում ենք, որ Փխենյանը հետևելով Վիետնամի մոտեցմանը, Միացյալ Նահանգների հետ նորմալ հարաբերություններ պահպանի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 09, 2018 12:21 Asia/Tehran
  • ԱՄՆ պետքարտուղար. «Փխենյանը ավելի լավ է հետևի Վիետնամին»

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, հանդես գալով Վիետնամի մայրաքաղաք Հանոյում ասել է.«Ցանկանում ենք, որ Փխենյանը հետևելով Վիետնամի մոտեցմանը, Միացյալ Նահանգների հետ նորմալ հարաբերություններ պահպանի»:

ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Վիետնամի մայրաքաղաք Հանոյ կատարած այցի ընթացքում ասել է.-«Հուսով եմ, որ Միացյալ Նահանգները կարող է նույն մակարդակի վրա հարաբերություն ունենալ Հյուսիսային Կորեայի հետ, ինչպիսին Վիետնամն ունի Միացյալ Նահանգների հետ»:

ԱՄՆ պետքարտուղարն այս  հայտարարությններն արել է այն բանից հետո, երբ երկու օր առաջ հանդիպում էր ունեցել  Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ :

Պոմպեոն Փխենյանում կայացած հանդիպումների ընթացքում ասել էր, որ   քննարկվելու են ամերիկացի զինծառայողների (Կորեական պատերազմի տարիներին զոհվածների) աճյունների հայրենադարձության հարցը։