Սպիտակ տունը նահանջեց Իրանի դեմ պատժամիջոցներ գործադրելու հարցում այլ երկրներին պարտադրելուց
https://parstoday.ir/hy/news/world-i95458-Սպիտակ_տունը_նահանջեց_Իրանի_դեմ_պատժամիջոցներ_գործադրելու_հարցում_այլ_երկրներին_պարտադրելուց
ԱՄՆ պետքարտուղարն ասել է. «Վաշինգտոնը կքննարկի Իրանի դեմ պատժամիջոցներից բացառվելու համար որոշ երկրների դիմումները»:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հուլիս 11, 2018 02:49 Asia/Tehran
  • Սպիտակ տունը նահանջեց Իրանի դեմ պատժամիջոցներ գործադրելու հարցում այլ երկրներին պարտադրելուց

ԱՄՆ պետքարտուղարն ասել է. «Վաշինգտոնը կքննարկի Իրանի դեմ պատժամիջոցներից բացառվելու համար որոշ երկրների դիմումները»:

«Ռոյտերզ» լրատվական գործակալության երեքշաբթի օրը կատարած հաղորդման համաձայն, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն առանց երկրների անուններ հիշատակելու հայտարարեց, որ Վաշինգտոնը կքննարկի առաջիկա նոյեմբերից Իրանի նավթի արտահանման համար սահմանվող պատժամիջոցներից բացառվելու համար որոշ երկրների դիմումը:

ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան մի պաշտոնատար ավելի վաղ հայտարարել էր, որ հնարավոր է Դոնալդ Թրամփն Իրանից նավթ ներկրող որոշ երկրների դեպքում բացառություններ անի:

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու մասին հայտարարելուց հետո, Թրամփն Իրանից նավթի գնումը դադարեցնելու և Իրանի դեմ պատժամիջոցներին միանալու համար վերջնաժամկետ է սահմանել նոյեմբերի 4-ը: