Ալիևը ողջունել է Ղարաբաղյան հակամատության վերաբերյալ Էրդողանի դիրքորոշումը
https://parstoday.ir/hy/news/world-i95471-Ալիևը_ողջունել_է_Ղարաբաղյան_հակամատության_վերաբերյալ_Էրդողանի_դիրքորոշումը
Իրա թուրք պաշտոնակցի հետ մամլո համատեղ ասուլիսում, Ադրբեջանի նախագահը գնահատել է Թուրքիայի նախագահին՝ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ որդեգրած դիրքորոշման համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 11, 2018 12:10 Asia/Tehran
  • Ալիևը ողջունել է Ղարաբաղյան հակամատության վերաբերյալ Էրդողանի դիրքորոշումը

Իրա թուրք պաշտոնակցի հետ մամլո համատեղ ասուլիսում, Ադրբեջանի նախագահը գնահատել է Թուրքիայի նախագահին՝ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ որդեգրած դիրքորոշման համար:

Երեքշաբթի օրը Բաքվում կայացած մամլո համատեղ ասուլիսում, Ադրբրեջանի ու Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեբ Թայիբ Էրդողանը կարևորել են երկկողմ համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունը:

Մամլո ասուլիսում Թուրքիայի նախագահն ասել է.«Ղարաբաղյան հակամարտության հարցում, Անկարան մինչ օրս կատարել է իր պարտականությունները և այդպես էլ շարունակելու է»:

Գոհունակություն հայտնելով տարբեր ոլորտներում հատկապես տնտեսական ոլորտում երկկողմ հարաբերությունների մակարդակի կապակցությամբ, Ալիևն ասել է.«Մինչ օրս Ադրբեջանը 13.9 մլրդ. դոլարի ներդրում է կատարել Թուրքիայում և Թուրքիան 12 մլրդ. դոլար է ներդրել Ադրբեջանում»:

Ալիևը ազդեցիկ է համարել էներգետիկայի ոլորտում երկկողմ հարաբերությունները, որի ապացույցն է համարել Ադրբեջանի գազը Եվրոպա արտահանելու համար Թուրքիայի հողում Թրանս Անատոլիական խողովակագծի կառուցումը:

Նշելով որ վերացել են Թուրքիա-Նախիջևան ցամաքային կապի դժվարությունները, Էրդողանը հավելել է.«Նախիջևանի բնակիչները կարող են օգտվել Թուրքիայի սահմանային հիվանդանոցերի հնարավորություններից»:

Երեքշաբթի օրը, հունիսի 24-ին նախագահական ընտրություններում հաղթելոց հետո,  որպես առաջին արտասահմանյան ուղևորություն, Էրդողանն այցելել է Ադրբեջան: