Գերմանիայի ԱԳ նախարարի արձագանքը Թրամփի սկանդալային հայտարարությանը
Գերմանիայի արտգործնախարարն ասել է, որ ԱՄՆ նախագահի թվիթերյան հայտարարություններն արվում են սկանդալներ ստեղծելու նպատակով:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը SPIEGEL գերմանական ամսագրի հետ հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին դիրքորոշման մասին ասել է.«Թրամփը փորձում է Գերմանիայի մասին հայտարարություններ անելով հայտնի դառնալ եւ որոշ դեպքերում սկանդալ առաջացնել»:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարն ասել է, որ Եվրոպան չի կարող անտեսել իր երկարատև ձեռքբերումներն, այն էլ միայն Թրամփի դիրքորոշումների հիման վրա:Նա ընդգծել է.«Եվրամիությունը ձգտում է բարձրացնել իր պաշտպանունակությունը եւ պետք է ամեն ջանք գործադրի, որպեսզի հասնի այդ նպատակին»:
ԱՄՆ նախագահը չորեքշաբթի օրը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին այդ կազմակերպության անդամ երկրներին քննադատել է: Նա ասել է .«ՆԱՏՕ-ի անդամ երկրներն, այդ թվում Գերմանիան միլիարդավոր դոլարներ են հատկացնում Ռուսաստանից էներգակիրների գնմանը, իսկ ԱՄՆ-ն այդ երկրներին Մոսկվայի դիմաց պաշտպանելու համար պարտավոր է միլիարդավոր դոլարներ ծախսել»:
ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մյուս անդամ երկրների միջև տարաձայնությունը ստվերել է Բրյուսելում ընթացող ՆԱՏՕ-ի 30-րդ գագաթնաժողովին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բացասական է արձագանքել Թրամփի հայտարարություններին: