Գերմանացիները՝ Պուտինի մասին
https://parstoday.ir/hy/news/world-i95649-Գերմանացիները_Պուտինի_մասին
Գերմանիայում անցկացված սոցհարցումների արդյունքներից պարզվում է, որ գերմանացիների մեծ մասի համոզմամբ ԱՄՆ նախագահը ավելի մեծ վտանգ է ներկայացնում համաշխարհային խաղաղության համար քանի իր ռուս պաշտոնակիցը:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հուլիս 15, 2018 14:16 Asia/Tehran
  • Գերմանացիները՝ Պուտինի մասին

Գերմանիայում անցկացված սոցհարցումների արդյունքներից պարզվում է, որ գերմանացիների մեծ մասի համոզմամբ ԱՄՆ նախագահը ավելի մեծ վտանգ է ներկայացնում համաշխարհային խաղաղության համար քանի իր ռուս պաշտոնակիցը:

Գերմանիայի լրատվական գործակալության հաղորդմամբ, «Յուգաո» հաստատության կողմից անցկացված սոցհարցումների արդյունքներից պարզվում է, որ գերմանացիների 65 տոկոսը համոզված է, որ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համեմատությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի մեծ վտանգ է համարվում համաշխարհային խաղաղության համար և միայն 16 տոկոսն է Պուտինին վտանգվոր անձ համարում:

Սոցհարցման մասնակիցների կողմից Պուտինը ներկայացվել է որպես ավելի լիարժեք եւ հզոր մարդ:

Դա այն դեպքում, երբ ռազմական ու տնտեսական առումով ԱՄՆ-ն ավելի լավ դիրք ունի, քան Ռուսաստանը:

Այս սոցհարցման ընթացքում և՛ Քրիստոնյա դեմոկրատական, և՛ Քրիստոնյա սոցիալիստական կուսակցությունների կողմնակիցները ավելի դրական կարծիք են ունեցել Պուտինի վերաբերյալ, քան Թրամփի:

Երկուշաբթի օրը Հելսինկիում նախատեսվում է Թրամփի ու Պուտինի հանդիպումը: