ԵՄ-ն ջանքեր է գործադրում, որպեսզի Իրանը շարունակի նավթի արտահանումը
https://parstoday.ir/hy/news/world-i95685-ԵՄ_ն_ջանքեր_է_գործադրում_որպեսզի_Իրանը_շարունակի_նավթի_արտահանումը
Ֆրանսիայի արտգործնախարարը նշել է, որ եվրոպական երկրների նպատակն է ապահովել Իրանի նավթի հետագա վաճառքը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 16, 2018 15:53 Asia/Tehran
  • ԵՄ-ն ջանքեր է գործադրում, որպեսզի Իրանը շարունակի նավթի արտահանումը

Ֆրանսիայի արտգործնախարարը նշել է, որ եվրոպական երկրների նպատակն է ապահովել Իրանի նավթի հետագա վաճառքը:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը  երկուշաբթի օրը Բրյուսելում կայացած եվրոպական արտգործնախարարների հանդիպման նախօրեին հայտարարել է, որ Եվրամիությունն ամեն ինչ անում է, որպեսզի Իրանը կարողանա  շարունակել իր նավթի արտահանումը:

«Բրյուսելում կայանալիք եվրոպական երկրների  արտգործնախարարների հանդիպման մասնակիցները կքննարկեն  Իրանի միջուկային գործարքը». ասել է Լը Դրիանը:

Եվրամիությունը հանդես է եկել հայտարարությամբ, ընդգծելով, որ ֆինանսական գործարքների համար կապերի պահպանումը և նավթի վաճառքի շարունակումը կառույցի առաջնահերթություններից մեկն է:

Հնդկաստանը  հայտարարել է, որ կանի ամեն ինչ, որպեսզի պահպանի իր ազգային շահերը Իրանից նավթ ներմուծելու հարցում: