Հելսինկիում ավարտվել է Թրամփ-Պուտին դեմառդեմ հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/world-i95707-Հելսինկիում_ավարտվել_է_Թրամփ_Պուտին_դեմառդեմ_հանդիպումը
Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում ավարտվել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի դեմառդեմ հանդիպումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 16, 2018 15:29 Asia/Tehran
  • Հելսինկիում ավարտվել է Թրամփ-Պուտին դեմառդեմ հանդիպումը

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում ավարտվել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի դեմառդեմ հանդիպումը:

 

Ինչպես հայտնում է russian.rt.com-ը, հանդիպումը տևել է ավելի քան 2 ժամ՝ չնայած, որ նախատեսված էր մեկուկես ժամ:

Ակնկալվում է, որ դրան կհաջորդեն ընդլայնված կազմով բանակցությունները՝ ենթադրաբար 1 ժամ 45 րոպե տևողությամբ: Սակայն չի բացառվում, որ բանակցությունները կարող են ավելի երկար տևել:

Հելսինկյան հանդիպումը երկու պետությունների ղեկավարների՝ միջազգային համաժողովների շրջանակից դուրս անցկացվող առաջին լիարժեք ձևաչափով հանդիպումն է:

Ավելի վաղ Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը տեղեկացրել էր, որ նախագահները հանդիպման արդյունքներով գրավոր հայտարարությամբ հանդես չեն գա ու արդյունքները կամփոփեն բանավոր:

norlur.am