Ռուսաստանը դեմ է Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին
https://parstoday.ir/hy/news/world-i95745-Ռուսաստանը_դեմ_է_Իրանի_դեմ_ԱՄՆ_ի_միակողմանի_պատժամիջոցներին
Վիեննայում հաստատված միջազգային կազմակերպությունների, այդ թվում ՕՊԵԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը երեքշաբթի օրը հայտարարեց, որ Մոսկվան դեմ է Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին»:
(last modified 2026-02-21T14:59:08+00:00 )
Հուլիս 18, 2018 07:24 Asia/Tehran
  • Ռուսաստանը դեմ է Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին

Վիեննայում հաստատված միջազգային կազմակերպությունների, այդ թվում ՕՊԵԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը երեքշաբթի օրը հայտարարեց, որ Մոսկվան դեմ է Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Միխայիլ Ուլիանովը երեքշաբթի օրը «Ինթերֆաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում պահանջելով Իրանի նավթի արտահանման շարուանակվելը նշել է. «ԱՄՆ-ի պատժամիջոցների պայմաններում Իրանի նավթի արտահանման պահպանումը կայունացնող ազդեցություն կգործի նավթի համաշխարհային շուկաների վրա»:

«Վիեննայում գումարված ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի վերջին նիստում անդամներն ընդգծեցին Իրանի նավթի ու նավթամթերքի արտահանումը շարունակվելու հանդեպ իրենց հավատարմությունը»,-հավելել է Ուլյանովը:

ԱՄՆ կառավարությունը մայիսի 8-ին լքեց ՀԳՀԾ-ն և հայտարարեց, որ մինչև նոյեմբերի 4-ը կզորայացնի Իրանի նավթի արտահանումը:

Աշխարհի շատ երկրներ հայտարարել են, որ չեն հետևելու ԱՄՆ-ի ցանկությանը: