Հակաթրամփյան ցույցեր ԱՄՆ-ի մայրաքաղաքում
https://parstoday.ir/hy/news/world-i95769-Հակաթրամփյան_ցույցեր_ԱՄՆ_ի_մայրաքաղաքում
ԱՄՆ-ի մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացրել այդ երկրի նախագահի վարած քաղաքականությունների դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 18, 2018 13:20 Asia/Tehran

ԱՄՆ-ի մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացրել այդ երկրի նախագահի վարած քաղաքականությունների դեմ:

Վաշինգտոնում անցկացված ակցիայի մասնակիցները կարգախոսներ վանկարկելով դատապարտել են Հելսինկիում կայացած նիստում Դոնալդ Թրամփի հայտարարությունները:

Մյուս կողմից ամերիկացի օրենսդիրները, այդ թվում Սենատի Դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Նենսի Փելոսին Թրամփին  քննադատել է այդ նիստում  ԱՄՆ 2016 թ.-ի նախագահական ընտրություններին միջամտելու հարցում Պուտինին պատասխանատու չհամարելու համար:

Փելոսին ասել է.«Թրամփը դեմոկրատների վրա հարձակումը շարունակելու նպատակով կանաչ լույս է ցույց տվել Պուտինին»:

Սենատի հանրապետական մեծամասնության առաջնորդ Միչ Մաք Քոնելն ասել է.«Ռուսաստանն անցած քանի տարիների ընթացքում բացահայտորեն ապացուցել է դա: Ղրիմի կցումը Ռուսաստանին, Ուկրաինայի արևելյան հատվածի վրա հարձակումը և անհերքելի փաստեր այն մասին, որ նրանք փորձեցին ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրությունների վրա ազդել»:

CNN հեռուստաալիքը Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում կայացած ԱՄՆ-ի ու ՌԴ-ի նախագահների հանդիպման մասին հաղորդել է, որ  Միացյալ Նահանգների հետախուզության պաշտոնյաները մտահոգ են որպես հանրապետության նախագահ Դոնալդ Թրամփի տրամադրության տակ դրած գաղտնի ինֆորմացիաների բացահայտման կապակցությամբ և փաստորեն կորցրել են իրենց վստահությունը երկրի նախագահի նկատմամբ: